slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Հոգեբանական վերնիսաժ». Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Երեվանի պետական համալասարանի համագործակցության շրջանակների ընդլայնում

Ներկայումս ժամանակակից մասնագետներին գործատուների կողմից ներկայացվում են նոր պահանջներ, մասնավորապես՝ մրցունակության, պրոֆեսանալիզմի, աշխատավայրում հարմավերլու ունակության, հաղորդակցման ունակության և այլն։ Այդ պատճառով, շրջանավարտների համար աշխատանքի տեղավորման խնդիրը դառնում է ավելի ակտուալ, որի լուծմանը նպաստում են թափուր աշխատատեղերի տոնավաճառների կազմակերպումը և իրականացումը:

Նմանատիպ տոնավաճառ/ցուցահանդես տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 20-ին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով։

«Հոգեբանական վերնիսաժ»-ի նպատակներն են հանրությանը իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տարբեր մասնագիտացումներով ուսանողներին տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր հոգեբանական կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին իրենց կողմից իրականացվող հոգեբանական ծառայությունները, ինչպես նաև այլ ոլորտի մասնագետներ։ Վերոնշյալ ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժինը և Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնը։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնագետները ներկայացրել են շրջանավարտներին տեղեկատվություն կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, կենտրոնացներով նրանց ուշադրությունը աշխատանքնային պայմանների և առանձնահատկությունների վրա։

Ցուցահանդեսին կազմակերպության հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Արգիշտի Քեշիշ-Ղուկասյանը և Նարինե Սիրադեղյանը հակիրճ ներկայացրել են կազմակերպության պատմությունը և հիմնական գործունեության ուղղությունները, հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև բաժնում իրականացվող դատահոգեբանական փորձաքննությունների ենթատեսակները, դրանց առանձնահատկությունները, փորձագիտական հետազոտությունների իրականացման ընթացքում կիրառվող մեթոդները և տեխնոլոգիաները, գիտական ուղղություններով իրականացված գիտական և փորձագիտական աշխատանքները։

Կազմակերպության Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հոգեբան Լուսինե Ազարյանը ներկայացրել է կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և հետազոտությունները, ինչպես նաև կազմակերպության կողմից հրապարակված մենագրությունները, ժողովածուները, գրքերը, դասագրքերը, ուսումնական ձեռնարկները և այլն։

Յուրաքանչյուր ցանկացող Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից ստացել է տպագրված տեղեկատվական նյութեր /բուկլետներ/, որ մեջ ամփոփված է կազմակերպությունում իրականացվող հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Ցուցահանդեսը անցկացվել է բարեկամական ոչ ֆորմալ մթնոլորտում: Յուրաքանչյուր շրջանավարտ և ուսանող կարող էր ուղղել իրեն հետաքրքրող հարց և ստանալով լիարժեք պատասխան ընտրել իր համար համապատասխան աշխատատեղ:

Ցուցահանդեսի նշանակությունն էր շրջանավարտների համար գտնել արժանի աշխատատեղեր, Փորձաքնննությունների ազգային բյուրոյի համար ընտրել որակավորում ունեցող անձնակազմ, թեկուզ և հեռանկարային:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow